Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն Instagram-ում նոր գրառում է հրապարակել, որում խոսել է իր առողջական վիճակի մասին: Պելեի խոսքերով, նա սկսել է մարզվել ստացիոնար հեծանիվով: Գրառմանը կից ներկայացված է տեսանյութ, որն արվել է ֆուտբոլիստի կնոջ կողմից:
«Ընկերներ, ես ձեզ եմ ուղարկում այս հոլովակը, որն այսօր նկարել է իմ կինը, որպեսզի կիսվեմ ձեզ հետ իմ ուրախությամբ: Ես շրջապատված եմ ջերմությամբ և աջակցությամբ, որպեսզի ինձ ամեն օր մի փոքր ավելի լավ զգամ: Եթե ես շարունակեմ այսպես մարզվել, շուտով կվերադառնամ Սանթոս, ի՞նչ եք կարծում»,- գրել է Պելեն: