Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Մարիա Դոլորես Ավեյրուն հայտնել է, որ մինչև մահանալը որդուն ցանկանում է տեսնել «Սպորտինգի» մարզաշապիկով: Ռոնալդուն այդտեղից է սկսել կարիերան:
«Ես արդեն ասել եմ, որ մինչև մահանալս իրեն «Սպորտինգում» եմ ցանկանում տեսնել: Եթե ոչ նա, ապա որդին թող խաղա այնտեղ: Նա ավելի լավ է խաղում, քան Կրիշտիանուն»,-ասել է Ռոնալդուի մայրը:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռոնալդուն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Նա այժմ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիսսն է՝ ըստ Forbes-ի: