Ուկրաինայի և Իտալիայի ազգային հավաքականների միջև ֆուտբոլի հանդիպումը, որը տեղի է ունեցել Նիժնի Մլինիում, երկու անգամ ընդհատվել է կենդանիների պատճառով: Այդ մասին հայտնում է pvp.poltava-ն։ Հանդիպումը կայացել է լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված ՕԽ ընտրական մրցաշարի շրջանակում։
41-րդ րոպեին երկու շուն դուրս վազեցին խաղադաշտ, իսկ 59-րդ րոպեին հանդիպմանը միջամտեց ևս մեկ կենդանի՝ այս անգամ ձի։ Մի քանի րոպե անց տանտերերի երկրպագուներին ու մարզիչներին հաջողվեց վերջինիս խաղադաշտից դուրս բերել: Արդյունքում հանդիպումն ավարտվեց ուկրաինացիների հաղթանակով ՝ 3-0 հաշվով:
Լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված Օլիմպիական խաղերը կանցկացվեն Բրազիլիայում՝ 2022 թվականի մայիսին: