EA Sports-ը հրապարակել է ֆուտբոլիստների պաշտոնական վարկանիշները FIFA 22-ի համար:
Ամենաբարձր վարկանիշն ունի ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին (93), ում հաջորդում է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (92): Երրորդ տեղը 91 վարկանիշով կիսում են Կրիշտիանու Ռոնալդուն, Կևին Դե Բրույնեն, Կիլիան Մբապեն, Նեյմարը և Յան Օբլակը: Պաշտպաններից լավագույն վարկանիշն ունի «Լիվերպուլից» Վիրջիլ վան Դեյկը (89):