Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Գրանադայի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Արդեն երկրորդ րոպեին Դուարտեն առաջ մղեց հյուրերին: Կատալոնյան թիմը պատասխան գոլը խփեց 90-րդ րոպեին: Աչքի ընկավ Արաուխոն:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 8 միավորով 7-րդն է: