«Արարատի» մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ թիմի նախկին դարպասապահ ծանր վնասվածք է ստացել:
««Արարատի» նախկին դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը ծանր վնասվածք է ստացել սեպտեմբերի 18-ին կայացած Սերբիայի առաջին դիվիզիոնի խաղում:
«Ռադնիչկի» Սրեմսկա Միտրովիցա թիմի կազմում իր նորամուտի խաղի 38-րդ րոպեին է Ստեֆանովիչը ցավալի վնասվածք ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Ստեֆոնովիչը վիրահատվել է և հեռացվել է նրա երիկամը:
Չնայած «Արարատում» անցկացրած կարճ ժամանակահատվածին, Ստեֆանովիչը մեր թիմում իր հետքն է թողել, որպես դրական ու լավ անձնավորություն: «Արարատ» ֆուտբոլիային ակումբը առողջություն և շուտափույթ վերականգնում է մաղթում երիտասարդ դարպասապահին:
Get well soon, Spasoje Stefanovic !»,- գրված է հաղորդագրության մեջ: