Վոլեյբոլի Եվրոպայի չեմպիոն դարձավ Իտալիայի տղամարդկանց հավաքականը:
Վճռորոշ խաղում իտալացիները հինգ խաղում հաղթեցին Սլովենիային՝ 3-2 (22:25, 25:20, 20:25, 25:20, 15:11): Այսպիսով, իտալացիները վոլեյբոլի Եվրոպայի յոթակի չեմպիոն դարձան:
Ի դեպ, Իտալիան դարձավ առաջին երկիրը, որը նույն տարում նվաճեց տղամարդկանց Եվրոպայի չեմպիոնի կոչումը և՛ ֆուտբոլում, և՛ վոլեյբոլում:
Մրցաշարերի անցկացման տարբեր կանոնադրությունների պատճառով այս մրցաշարերն ավելի վաղ չեն անցկացվել մեկ տարվա ընթացքում: Դա տեղի ունեցավ միայն 2021 թվականին, քանի որ Եվրո 2020-ը հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում Իտալիան հաղթեց Անգլիային (1-1, 11 մետրանոց հարվածաշարում` 3-2):