Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կամային հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ:
Տանտերերի կազմում հաշիվը բացեց Ուգո Դուրոն՝ 66-րդ րոպեին: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Վինիսիուսը հավասարեցրեց հաշիվը, իսկ երկու րոպե անց Բենզեման խփեց իր թիմի հաղթական գոլը:
Այս խաղից հետո «Ռեալը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Վալենսիան» 10 միավորով 3-րդն է: