Իտալական Ա Սերիայի 4-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Միլանի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Թուրինյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան՝ 4-րդ րոպեին: 76-րդ րոպեին Անտե Ռեբիչը խփեց պատասխան գոլը:
Այս խաղից հետո «Միլանը» 10 միավորով 2-րդ տեղում է, «Յուվենտուսը» 18-րդն է 2 միավորով: