«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երկու ռեկորդ թարմացրեց Բունդեսլիգայի 5-րդ տուրի՝ «Բոխումի» դեմ խաղում։ Լեհ հարձակվողը գոլի հեղինակ դարձավ նշված խաղում, իսկ մյունխենյան թիմը հաղթեց 7-0 հաշվով։
Լևանդովսկին «Բավարիայի» կազմում գոլի հեղինակ է դառնում 9-րդ անընդմեջ խաղում բոլոր մրցաշարերում։ Բացի դրանից, նա Բունդեսլիգայի տնայւն 13 անընդմեջ խաղում ևս գոլի հեղինակ է դարձել։
Մոտ ժամանակներս ֆուտբոլիստը կարող է գերազանցել Գերդ Մյուլլերի ռեկորդը, որը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 16 անընդմեջ խաղում։ Ռոբերտի անընդմեջ գոլերի շարքն այդ ցուցանիշով 5 է։