Աշխարհի եռակի չեմպիոն, լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն նորից տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։ 80-ամյա նախկին ֆուտբոլիստի վիճակն անհայտ է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պելեն տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ օրը վիրահատության էր ենթարկվել՝ հաստաղիքի կասկածելի ուռուցքը հեռացնելու համար: Ուռուցքը հայտնաբերվել էր անցած շաբաթ՝ թեստերի ժամանակ։
Պելեն շնորհակալություն էր հայտնել բոլորին աջակցության համար։