Լոնդոնի «Արսենալի» լեգենդ Թիերի Անրին թրոլինգ է արել իր նախկին թիմի գլխավոր մրցակից «Տոտենհեմի» հասցեին:
Անրին մասնակցել է Amazon Prime Video-ի հաղորդմանը՝ Ֆրանսիայի առաջնության «Ռեն»-«Ռեյմս» հանդիպումից հետո (0-2): Թիերիի գործընկերը մտահոգություն էին հայտնել «Ռենի» մարզավիճակի վերաբերյալ՝ «Տոտենհեմի» հետ Կոնֆերենցիաների լիգայի խաղից առաջ:
— Սա «Ռենի» երկրորդ անընդմեջ պարտությունն է: Դա մտահոգության տեղիք է տալիս, և հինգշաբթի նրանք Roason Park-ում Կոնֆերենցիաների լիգայում կհանդիպեն «Տոտենհեմի» հետ:
— Կներեք, ո՞ւմ հետ: Ես այդպիսի ակումբի մասին չեմ լսել, — կատակել է Անրին: