Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոուզը հայտարարել է կիսապաշտպան Յուլիան Բրենդի վնասվածքի մասին:
«Յուլիանը որոշ ժամանակ կբացակայի, նա մկանային վնասվածք ունի: Վերականգնումը կարող է տեւել մոտ 2 շաբաթ », — Ռոուզի խոսքը մեջբերում է գերմանական թիմի պաշտոնական կայքը: