Բրազիլացի նախկին կիսապաշտպան Կական խոսել է այն մասին, թե ում է համարում աշխարհի լավագույն հարձակվող և գնահատել է «Միլանի» հեռանկարները 2021/22 մրցաշրջանի համար:
«Ռոմելու Լուկակուն թիվ մեկն է աշխարհում, նա ինձ հիշեցնում է Ադրիանոյին իր լավագույն մարզավիճակում՝ ֆիզիկական ուժ, ֆուտբոլային ինտելեկտ, արագություն:
Կարծում եմ, որ հիմա «Միլանի» համար լավ ժամանակներ են: Նրանք ունեն լավ հեռանկարներ, իսկ մնացած ակումբներն ինչ-որ բան կորցրել են. «Յուվենտուսն» արդեն չունի Ռոնալդուին, «Ինտերը» ստիպված կլինի հարմարվել առանց Լուկակուի», — Կակայի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ այս ամառ Լուկակուն «Ինտերից» տեղափոխվեց «Չելսի», որտեղ ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի երեք խաղում խփել է երեք գոլ: Իսկ «Միլանը» երեք տուրից հետո 9 միավորով երկրորդն է Ա Սերիայում: