Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը դիտարկում է «Չելսիի» հարձակվող Տիմո Վերներին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ գերմանական ակումբը խաղացողին դիտարկում է որպես Էրլինգ Հոլանդին փոխարինող, որի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական թիմերը։ Նշենք, որ 2022-ին հարձակվող, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Բորուսիայից»։
Հիշեցնենք, որ Վերները «Չելսիում» է 2020-ի հուլիսից։
























































