Սեպտեմբերի 16-ի գիշերը SpaceX-ն առաջին անգամ գործարկեց Falcon 9 Crew Dragon տիեզերանավը, որի անձնակազմը կազմում միայն քաղաքացիական անձինք:
Տիեզերանավի մեկնումը տեղի է ունեցել Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից՝ տեղական ժամանակով 20:02-ին: Այդ պահին Օրլանդոյի մարզադաշտում ընդունվում էր MLS-ի կանոնավոր առաջնության Օրլանդո Սիթի-Մոնրեալ հանդիպումը (2-4):
Տրիբունաներում գտնվող երկրպագուները կարողացել են հետևել հրթիռի թռիչքին: Այդ պահը ներառված է եղել նաև խաղի հեռարձակման մեջ:
Նշենք, որ զբոսաշրջիկները երեք օր կանցկացնեն տիեզերքում:






















































