Կիսապաշտպան Ատեմ Բեն Արֆան կարիերան կշարունակի Թունիսի առաջնությունում: «Էսպերանս» ակումբը հայտարարել է 34-ամյա ֆրանսիացու հետ բանակցություններ վարելու մասին։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը ֆրանսիական «Բորդոն» էր:,
«Եթե նախագահ Համդի Մեդդեբին հաջողվի ներգրավել ֆրանկո-թունիսցի աստղին, ապա դա, անկասկած, կլինի տարվա ֆուտբոլային իրադարձությունը:
Սա գրագետ քայլ կլինի մարքեթինգի և կոմունիկացիայի տեսանկյունից», — ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: