Իսպանական «Ռեալ Սոսեյդադի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ադնան Յանուզայը կարիերան կարող է շարունակել «Պարմայում», հաղորդում է Football Italia-ն:
«Պարման» մտադիր է 15-20 միլիոն եվրո վճարել բելգիացու համար:
Իսպանիայի այս առաջնությունում Յանուզայը անցկացրել է 17 հանդիպում և դարձել ՝ 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Ադնանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը: