«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0):
«Մենք մեր դարպասի մոտ շատ բան թույլ չտվեցինք մրցակցին անել: Իսկ մենք կարող էինք ևս մեկ-երկու գոլ խփել:
Այստեղ խաղալը շատ թույն է, տղաները դա շատ են սիրում: Երբ այստեղ հաղթում ես 3-0 հաշվով, դա լավ նշան է: Մենք շատ գոհ ենք», — Մյուլերին է մեջբերում ՈՒԵՖԱ -ի պաշտոնական կայքը:
Հանդիպման հաշիվը խաղի 34-րդ րոպեին բացել է մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլերը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում` 52-րդ րոպեին, Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկել է այն: Խաղավարտին` 84-րդ րոպեին, Լևանդովսկին դուբլ է ձևակերպել` դնելով հանդիպման վերջակետը: