Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը խզել է ակումբի հետ պայմանագիրը, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթ մասնագետը նման քայլի է դիմել «Վերոնան» գլխավորելու համար: Այսօր հայտնի դարձավ, որ ակումբը հեռացրել է Էուսեբիո դի Ֆրանչեսկոյին:
Դի Ֆրանչեսկոն գլխավորել էր «Վերոնան» Ա Սերիայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Առաջին երեք տուրերում «Վերոնան» կրել է երեք պարտություն:























































