«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբ վերադառնալուց հետո «Նյուքասլի» դեմ առաջին խաղից առաջ հուզիչ ելույթ է ունեցել հանդերձարանում:
Վերջին խաղում Ռոնալդուն դուբլ ձեւակերպեց, իսկ մանկունիանցիները «Օլդ Թրաֆորդում» հաղթեցին 4- 1 հաշվով: The Sun-ի աղբյուրը մեջբերել է 36-ամյա Կրիշտիանուի՝ թիմի առջև հնչեցրած մոտիվացիոն խոսքերը:
«Ես վերադարձա «Մանչեսթեր Յունայթեդ» երկու պատճառով. նախ, քանի որ ես սիրում եմ ակումբը: Երկրորդ, ինձ դուր է գալիս հաղթողի մտածելակերպը, որն ունի այս ակումբը: Եթե դուք ուզում եք հաջողակ լինել, ապա ինձ պետք է, որ դուք սիրեք այս ակումբը ձեր ամբողջ սրտով:
Այս ակումբի համար պետք է ուտել, քնել և պայքարել: Կխաղաս, թե չխաղաս, պետք է աջակցես թիմակիցներիդ և միշտ 100 տոկոսով քեզ նվիրես ակումբին, ես այստեղ եմ հաղթելու համար և ուրիշ ոչինչ: Հաղթանակը մեզ ուրախացնում է: Ուզում եմ երջանիկ լինել, իսկ դու՞:
Դուք բոլորդ զարմանալի խաղացողներ եք, և ես հավատում եմ ձեզ, հակառակ դեպքում ես չէի վերադառնա: Երկրպագուները կաջակցեն ձեզ, եթե ամեն ինչ տաք թիմին: Ցանկանում եմ հաղթող մտածելակերպ ստեղծել, այնպես որ, երբ մի օր ավարտեմ կարիերաս, այդ մտածելակերպը կշարունակվի, և ֆուտբոլիստների այս խումբը կգերիշխի ֆուտբոլում, ինչպես նախկինում: Ամեն ինչ կանեմ թիմի համար, բայց նաև ձեր աջակցության կարիքն ունեմ: Պատրա՞ստ եք պայքարել: Պատրա՞ստ եք ամեն ինչ թողնել խաղադաշտում»,- ասել էՌոնալդուն, ում ելույթը թիմը ողջունել է ծափահարություններով:
























































