ՈՒԵՖԱ-ն Ամստերդամի «Այաքսին» արգելել է հանդես գալ երգիչ Բոբ Մարլիին նվիրված մարզաշապիկներով։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՈՒԵՖԱ-ն պահանջել է մարզաշապիկների դիզայնից հեռացնել երեք թռչուններին, որոնք Մարլիի երգերից մեկի՝
Three Little Birds-ի հետ են կապված։
«ՈՒԵՖԱ-ն դիտարկում է դա որպես ակումբի լոգոտիպի, հովանավորի լոգոտիպի կամ մարզաշապիկի արտադրողի լոգոտիպի այլ արտահայտություն»,- ասվում է հոլանդական ակումբի հայտարարությունում։
Սև մարզաշապիկների ուսերին և թևերին Մարլիի ֆիրմային գույներով գծեր կան՝ կանաչ, դեղին և կարմիր։ Մեջքին պատկերված է երեք փոքր թռչուն։
Բոբ Մարլին ֆուտբոլի երկրպագու էր, իսկ Three Little Birds (Երեք փոքր թռչուն) երգը հանդիսանում է «Այաքսի» երկրպագուների օրհներգը, որոնք նրանք կատարում են ամեն խաղի ժամանակ։






















































