«Ռուբինի» կիսապաշտպան Անդերս Դրեյերը երեք գոլ խփեց «Ուրալի» դարպասը (4-0) ՌՊԼ-ի 7 -րդ տուրի խաղում: Դանիացու համար սա առաջին խաղն էր ՌՊԼ-ում:
Ինչպես հայտնում է «Ռուբինի» մամուլի ծառայությունը, 23-ամյա Դրեյերը դարձել է ՌՊԼ-ի պատմության մեջ առաջին խաղացողը, ով ՌՊԼ-ի դեբյուտային խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
«Ռուբինին» Դրեյերը միացել է դանիական «Միդլյուլանդից» այս ամառ՝ 7 միլիոն եվրոյի դիմաց:
Նշվում է նաև, որ մինչ ՌՊԼ-ի հիմնադրումը, ևս մեկ խաղացող երեք գոլ էր խփել Ռուսաստանի առաջնությունում իր առաջին խաղում: 1993-ին Եվգենի Տիտովը «Ժեմչուժինա-Սոչիի» կազմում իր նորամուտը նշեց հեթ-տրիկով Ստավրոպոլի «Դինամոյի» դեմ խաղում:
Հիշեցեցնենք, որ Հայաստանի հավաքկաանի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում իր դեբյուտային խաղում ևս հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Ախմատի» (այն ժամանակ՝ «Թերեք») դեմ խաղում, սակայն Մովսիսյանի համար այդ խաղը դեբյուտային չէր ՌՊԼ-ում, քանի որ նա մինչ «Սպարտակ» տեղափոխվելը հանդես էր եկել «Կրասնոդարի» կազմում։