Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Ռոստովին» ու ոչ-ոքի ավարտեց հանդիպումը։
Խաղի 29-րդ րոպեին հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Սպայիչը։ 1 րոպե անց երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Կռիչովյակը՝ «Կրասնոդարին» թողնելով տասը հոգով։ 33-րդ րոպեին Կորդոբայի փոխարեն հյուրերի կազմում դաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, որը 65-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ փրկելով իր թիմին պարտությունից։ Ի դեպ, սա Սպերցյանի առաջին գոլն էր ՌՊԼ-ում։
Հայաստանի ազգային հավաքականի մյուս ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը բացակայում էր «Ռոստովի» հայտացուցակից։
«Ռոստովը» մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է, «Կրասնոդարը»՝ 4-րդ։