Հաջորդ տարի «Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել նոր կենտրոնական հարձակվողի՝ որպես Ռոբերտո Ֆիրմինոյի փոխարինող։
Արդեն 2021-ի հունվարին «կարմիրների» մի քանի առանցքային խաղացողներ՝ ի դեմս Սադիո Մանեի և Մոհամեդ Սալահի, կմեկնեն Աֆրիկայի գավաթի խաղորկությանը մասնակցելու, ինչը կհանգեցնի հարձակվական դիրքի խաղացողների լուրջ պակասի:
Ինչպես նշում է Daily Express-ը, «Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստ կլինի ձեռք բերել նոր հարձակվողի և ուշադիր հետևում է «Լիդսի» երկու ֆուտբոլիստներին՝ հարձակվող Պատրիկ Բեմֆորդին և վինգեր Ռաֆինյային:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ «Լիվերպուլն» արդեն փորձել է կազմակերպել 28-ամյա անգլիացու տրանսֆերը, սակայն չի ստացվել: Դրանից հետո Պատրիկը նոր՝ 5-ամյա պայմանագիր կնքեց ներկայիս ակումբի հետ, սակայն «Լիվերպուլը» դեռ հույս ունի ձեռք բերել «Լիդսի» առաջատարին:
Նշվում է, որ «կարմիրները» կկապվեն «Լիդսի» հետ այս տարեվերջին` Բեմֆորդի և Ռաֆինյայի տրանսֆերները քննարկելու համար:
























































