Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է գլխավորել Կիևի «Դինամոն»:
Լրագրող Օլեգ Յաշչուկի փոխանցմամբ Չևչենկոն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի ռումինացի մասնագետ Միրչե Լուչեսկուին:
76-ամյա Լուչեսկուն մայրաքաղաքային ակումբը գլխավորում է 2020 թվականից, և այս ընթացքում «Դինամոյի» հետ նվաճել է Ուկրաինայի առաջնության մեկական չեմպիոնություն, գավաթ և սուպերգավաթ:






















































