Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Մարիո Ֆերնանդեսը հայտարարել է Ռուսաստանի հավաքականում կարիերան ավարտելու մասին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայությունը:
30-ամյա Մարիոն ռուսական անձնագիր է ստացել ԱԱ-2018-ի նախօրեին, որտեղ Ռուսաստանի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Ֆերնանդեսն իր առաջին խաղն անցկացրեց ազգային հավաքականի մարզաշապիկով՝ 2017 թվականի սեպտեմբերի 3-ին: Չորս տարվա ընթացքում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 33 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի հեղինակ:
Մարիոն նաև երկու ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրեց ազգային թիմի կազմում։