Իտալիայի առաջնությունում «Սասուոլոյի» դեմ հանդիպումը «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար 1000-րդն էր մարզչական կարիերայում:
Այս մասին հայտնում է Goal-ը:
Իր կարիերայի ընթացքում պորտուգալացի մասնագետը գլխավորել է «Բենֆիկան», «Լեյրիան», «Պորտուն», «Չելսին», «Ինտերը», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»:
Մոուրինյուի հաշվին 639 հաղթանակ է, 198 ոչ-ոքի և 162 պարտություն: Գոլերի տարբերություն՝ 1998-892: