«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան մեկնաբանել է ԱՊԼ 4-րդ տուրում «Լեսթերի» դեմ տարած նվազագույն հաշվով հաղթանակը։
««Լեսթերը» Պրեմիեր լիգայի լավագույն թիմերից մեկն է։ Նրանց դեմ խաղալը շատ դժվար է։ Նրանք շանսեր ունեցան խաղի ընթացքը փոխելու համար»,- Սիլվայի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։
Հիշեցնենք՝ խաղի 62-րդ րոպեին խաղի միակ գնդակը հեղինակել էր հենց Բերնարդու Սիլվան:
























































