«Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանը նոր պայմանագիր չի ստորագրի մյունխենյան ակումբի հետ, քանի որ ցանկանում է հանդես գալ անգլիական Պրեմիեր-լիգայում։ Ֆուտբոլիստը հետաքրքրված է «Լիվերպուլ» կամ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությամբ։
Le10sport-ը հայտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը մերժել է պայմանագրի երկարաձգման շուրջ «Բավարիայի» վերջին առաջարկը այն հույսով, որ կտեղափոխվի ԱՊԼ-ի թիմ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոմանը չի կարողանում համաձայնության գալ «Բավարիայի» հետ նոր պայմանագրի շուրջ: Նրա գործող պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 9 մլն եվրո: Ակումբը նրան 13 մլն է առաջարկում, բայց Կոմանը 18 մլն է պահանջում. այնքան, որքան Լերոյ Սանեինն է:
























































