Շենոլ Գյունեշը հեռացվել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Թե ով կլինի թիմի նոր գլխավոր մարզիչը, այս պահին անհայտ է:
2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում թուրքերը G խմբում զբաղեցնում են երրորդ տեղը՝ երկու միավորով հետ մնալով Նորվեգիայից և Նիդերլանդներից: