Բրազիլիայի հավաքականը սեպտեմբերի 10-ի գիշերը (Երևանի ժամանակով) պարտության մատնեց Պերուին Աշխարհի առաջնության 2022 թվականի ընտրական խաղում՝ 2-0:
Բրազիլացիները 9-րդ անընդմեջ հաղթանակը տարան Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներում: Ինչպես նշում է Opta- ն, սա Աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու ամենաերկար հաղթական շարքի կրկնությունն է․ Բրազիլիայի հավաքականը 9 հանդիպումներ է հաղթել 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում:
9 — Brazil have won their last nine games in the South American WCQ. It’s the joint-longest winning run in the history of the tournament, alongside Brazil themselves between September 2016 and August 2017. Overwhelming. pic.twitter.com/jqyQzgSWmX
— OptaJoao (@OptaJoao) September 10, 2021