«Լիոնի» պաշտպան Ջերոմ Բոատենգն այսօր պիտի կանգնի մյունխենյան դատարանի առաջ:
«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը մեղադրվում է 2018 թվականին նախկին ընկերուհուն ծեծելու մեջ: Այս մասին գրում է Mirror-ը:
Բոատենգը նախկին ընկերուհուն մարմնական վնասվածքներ է հասցրել, բայց խաղացողի փաստաբանի խոսքով՝ Ջերոմը հերքում է մեղադրանքները:
Նշվում է, որ դատը պիտի կայանար դեռ 2020-ի դեկտեմբերին, բայց քովիդի պատճառով տեղափոխվել է 2021-ի սեպտեմբեր:
























































