Ուելսի հավաքականի ավագ Գարեթ Բեյլը խոսել է աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելու գաղափարի մասին:
«Ինձ դուր է գալիս աշխարհի առաջնությունը 4 տարին մեկ անցկացնելու ավանդույթը, դրանում հեղինակություն կա, ինչպես օլիմպիական խաղերում, որոնք անցկացվում են 4 տարին մեկ:
Չեմ ցանկանում, որ երկու տարին մեկ Աշխարհի առաջնություն անցկացվի: Ինձ թվում է, որ պատմության մի մասն այս կերպ կկորչի:
Այն, որ աշխարհի առաջնությունն անցկացվում է 4 տարին մեկ, իսկ հաջորդ մրցաշարից առաջ շատ ժամանակ կա, մրցաշարն ավելի հեղինակավոր է դարձնում», — մեջբերում է Բեյլին The Guardian-ը:
























































