Գերմանիայի հավաքականի ինքնաթիռը, որն այս գիշեր թռչում էր Ռեյկյավիկից Ֆրանկֆուրտ, հարկադրված է եղել շտապ վայրէջք կատարել Էդինբուրգում:
Գերմանիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում Իսլանդիային 4: 0 հաշվով հաղթելուց հետո վերադառնում էր տուն:
Ինչպես գրում է Bild-ը, երբ ինքնաթիռը գտնվում էր շոտլանդական Արբրոաթ քաղաքի երկնքում, 7700 ազդանշան է տրվել: Օդանավաը վայրէջք է կատարել Շոտլանդիայի մայրաքաղաքում: Գերմանիայի հավաքականի թվիթերում ասվում է, որ չնախատեսված վայրէջքը կապված է անվտանգության նախազգուշական միջոցառումների հետ: Էդինբուրգից գերմանացի ֆուտբոլիստները ինքնուրույն են վերադառնալու իրենց ակումբներ:
Թե ինչ է կատարվել ինքնաթիռի հետ, հայտնի չէ, սակայն 7700 ազդանշանը նշանակում է, որ ինքնաթիռում արտակարգ դեպք է տեղի ունեցել:
























































