Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում այսօր մի շարք հանդիպումներ են կայացել։
Անգլիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Լեհաստանի հետ ու հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին ընդունած գոլի պատճառով բաց թողնել հաղթանակը։ Հանդիպման հաշիվը բացել է Հարի Քեյնը՝ միայն 72-րդ րոպեին։ Իսկ խաղավարտին Շիմանսկին խփել է պատասխան գնդակն ու իր թիմին փրկել պարտությունից գերլարված խաղում։
Նշենք՝ այս հանդիպման առաջին կեսից հետո քաշքշուկ է տեղի ունեցել երկու թիմերի ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Գլխավոր գործող անձինք եեղել են Կամիլ Գլիկն ու Գարի Մագուայերը, ովքեր արդյունքում զգուշացվել են դեղին քարտով։
Հանդիպման առաջին կեսն անցել է բավականին լարված պայքարում, թիմերից և ոչ մեկին չի հաջողվել գոլի հեղինակ դառնալ։ Քանի որ տանտերերը հիմնականում կոշտ պայքարի են գնացել մրցակցի խաղացողների հետ, առաջին կեսի ավարտից հետո կրքերը թեժացել են։
Զւոգահեռաբար ընթացող խաղում Ալբանին 5 անպաստասխան գնդակ է ուղարկել Սան-Մարինոյի դարպասը։
I խմբի ևս մեկ խաղում Հունգարիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Անդորայի ընտրանուն․
























































