Գերմանացի ֆուտբոլիստներ Յոսուա Կիմիխը և Լեոն Գորեցկան 500,000 եվրո են նվիրաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների համաշխարհային արշավին, հայտնում է Bild-ը:
Դեռևս 2020 թվականի մարտին, Կիլիխը և Գորեցկան սկսեցին իրենց COVID-19 դրամահավաքի նախագիծը, որը կոչվում էր WeKickCorona: Այդ ժամանակից ի վեր նրանց հիմնադրամը հավաքել է ավելի քան 6 միլիոն եվրո 700 բարեգործական կազմակերպությունների համար:
Յուսայի և Լեոնի նվիրատվությունների շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կկարողանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տրամադրել ամենաաղքատ երկրների մոտ 132,000 երեխայի:
Սեպտեմբերի 8-ին Գերմանիայի հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպում կանցկացնի Իսլանդիայի ընտրանու հետ:
























































