Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով վերջերս հայտարարել էր Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին, կիսվել է նոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի վերաբերյալ իր մտքերով.
«Հուսով եմ, որ ազգային հավաքականի նոր մարզիչը՝ Հանս-Դիտերը, ինձ չի զանգահարի, որպեսզի հետ կանչի ինձ հավաքական:
Ի վերջո, մենք կարող ենք նրա հետ խոսել այլ բանի մասին, բայց ոչ ֆուտբոլի և իմ վերադարձի մասին»,- մեջբերում է Կրոսին Sport1.de-ն:
Տոնի Կրոսը Գերմանիայի հավաքականում հանդես է եկել 11 տարի: Այժմ ֆուտբոլիստը որոշել է կենտրոնանալ «Ռեալում» հանդես գալու վրա: