«Աթլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը դուբլի հեղինակ դարձավ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ֆինլանդիայի դեմ խաղում (2-0):
Գրիզմանի համար այս գոլերը 40-րդն ու 41-րդն էին Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկով:
Անտուանը գոլերի քանակով երրորդն է ազգային հավաքականի կազմում՝ հավասարվելով Միշել Պլատինիին:
Միայն Թիերի Անրին ու Օլիվյե Ժիրուն են ավելի շատ գոլ խփել Ֆրանսիայի հավաքականի կազմում, քան Գրիզմանը և Պլատինին:
























































