Երեքշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, Նիդերլանդների հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում 6-1 հաշվով հաղթեց Թուրքիայի ընտրանուն:
Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Մեմֆիս Դեպայը, ով 16-րդ, 38-րդ (11մ) եւ 54-րդ րոպեներին գրավեց մրցակցի դարպասը:
Այս գոլերի շնորհիվ նա օրացույցային տարվա գոլերի քանակով հավասարվեց Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյուվերտին, հայտնում է Opta-ն:
Ընթացիկ տարվա ընթացքում Մեմֆիսը արդեն խփել է 12 գոլ: Այս ռեկորդը Կլյուվերտը սահմանել է 2000 թվականին:

























































