Հոկտեմբերի 22-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կկայանա «Ալ-Թումանա» մարզադաշտի բացման արարողությունը, որը կընդունի աշխարհի 2022 թվականի առաջնության հանդիպումները։
«Ալ-Թումանան» կլինի արդեն 6-րդ մարզադաշտը, որն ամբողջովին պատրաստ է ԱԱ-2022-ի համար։ Մարզադաշտի բացումը կկայանա Ամիրի Գավաթի եզրափակիչ խաղով, որում կմրցեն Քաթարի գործող չեմպիոն «Ալ-Սադդն» ու «Ալ-Ռայանն»։
«Ալ-Թումանան» 40 հազար հանդիսական է տեղավորում։ Այնտեղ կկայանան ԱԱ-2022-ի խմբային փուլի հանդիպումները, ինչպես նաև փլեյ-օֆֆ փուլի խաղերը՝ ներառյալ քառորդ եզրափակիչը։