Հոկտեմբերի 11-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։
Խոակին Կապառոսն առաջիկա խաղի համար ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը.
Հայաստանի հավաքական. Դավիդ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Դավիթ Տերտերյան, Էդուարդ Սպերցյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Իմե Ուդո, Խորեն Բայրամյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան:
Պահեստայիններ. Անատոլի Այվազով, Ստանիսլավ Բուչնև, Ալիկ Առաքելյան, Լուկաս Սելարայան, Էրիկ Վարդանյան, Ժոաո Ժորդի Արարատ,Հրայր Մկոյան, Իշխան Գելոյան, Ալեքսանդր Կարապետյան, Կարեն Մուրադյան, Սարգիս Ադամյան, Ժիրայր Մարգարյան:
Ռումինիայի հավաքականի մեկնարկային կազմը ևս հայտնի է.
Հանդիպումը, հիշեցնենք, կսպասարկեն իտալացի մրցավարները՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ալեսանդրո Ջիալատինին և Ջիորջիո Պերետին։ Չորրորդ պաշտոնյան է Լուկա Պայրետոն։ Հանդիպման VAR մրցավարն է Մաուրիցիո Մարիանին, նրա օգնականը՝ Ջիակոմո Պագանեսին։
Խաղը կմեկնարկի ժամը 22:45-ին և կցուցադրվի Արմենիա ՀԸ-ի ուղիղ եթերում: