Անգլիայի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլում հերթական հաղթանակն է տարել, հյուրընկալվելիս 5-0 հաշվով առավելության հասնելով Անդորրայի նկատմամբ:
17-րդ րոպեին Բեն Չիլուելն է բացել խաղի հաշիվը: Առաջին կեսի վերջնամասում Բուկայո Սական կրկնապատկել է իր թիմի առավելությունը: 59-րդ րոպեին Թեմմի Աբրահամը խփել է անգլիացիների 3-րդ գնդակը, իսկ վերջնամասում Ջեյմս Ուորդ-Պրաուսն է աչքի ընկել: Նա չի իրացրել 11 -մետրանոցը, բայց գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը: Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Ջեք Գրիլիշը:
Անգլիացիները վաստակել են 19 միավոր և գլխավորում են I խմբի մրցաշարային աղյուսակը:
Օրվա մյուս խաղերում Լեհաստանի ընտրանին 5-0 հաշվով հաղթել է Սան-Մարինոյին, Շոտլանդիան 3-2 հաշվով առավելության է հասել Իսրայելի նկատմամբ, Դանիան 4 անպատասխան գնդակ է ուղարկել Մոլդովայի դարպասը, Իռլանդիան 3-0 հաշվով հաղթել է Ադրբեջանին, Հունաստանը 2-0 հաշվով առավելության է հասել Վրաստանի նկատմամբ, Շվեյցարիան նույն հաշվով, Հյուսիսային Իռլանդիայի, իսկ Ավստրիան, Ֆարերյան կղզիների նկատմամբ, Ալբանիան 1-0 հաշվով հաղթել է Հունգարիային, Ուկրաինան 2-1 հաշվով հաղթել է Ֆինլանդիային, Շվեդիան էլ 3 անպատասխան գնդակ է ուղարկել Կոսովոյի դարպասը: