ԱԱ-2022-ի ընտրական փուլի մեր խմբում մրցում էին Իսլանդիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։
12-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Վելկովսկին, իսկ 54-ին՝ Ալիոսկին կրկնապատկեց այն։ Սակայն իսլանդացիները չհանձնվեցին ու, ի ուրախություն մեզ, կարողացան նախ, կրճատել, ապա հավասարեցնել հաշիվը։ 78-րդ րոպեին աչքի ընկավ Բյարնասոնը, իսկ 84-ին՝ Անրի Գուդիոնսենը։
Այսպիսով, մակեդոնացիները 8 միավորով մնացին 3-րդ, իսկ իսլանդացիները՝ 4 միավորով 5-րդ տեղում։
Հիշեցնենք՝ այս պահին Հայաստանի հավաքականը խմբի առաջատարն է՝ վաստակած 10 միավորով։