Ռուսական «Զենիթի» ու Պորտուգալիայի հավաքականի նախկին պաշտպան Բրունու Ալվեշը կարիերան կշարունակի Հունաստանի առաջնությունում:
39-ամյա պաշտպանը պայմանագիր է ստորագրել Սուպերլիգան ներկայացնող «Ապոլլոն Սմիրնիսի» հետ: Համաձայնագիրը նախատեսված է 1 տարով:
Ալվեշի վերջին ակումբը պորտուգալական «Ֆամալիկանն» էր, սակայն պայմանագիրը ստորագրելուց 2 շաբաթ անց վետերան պաշտպանը հեռացավ՝ ղեկավարների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով:
Посмотреть эту публикацию в Instagram

























































