«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խնդրել է, որ իրեն չհամեմատեն «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Բելգիացու խոսքերով, Ռոնալդուն ֆուտբոլի պատմության լավագույն 3 խաղացողից մեկն է:
«Երբեք ինձ մի համեմատեք Ռոնալդուի հետ, երբե՛ք: Իմ տեսակետն այնպիսին է, որ նա ֆուտբոլի պատմության լավագույն 3 խաղացողից մեկն է: Չեմ ցանկանում կոնկրետ տեղ առանձնացնել նրա համար, բայց Կրիշտիանուն, միանշանակ, եռյակում է: Այն, ինչին հասել է Ռոնալդուն, իմ սերնդի խաղացողների համար առանձնահատուկ նվաճում է: Իտալիայում ես խաղացել եմ նրա դեմ: Հիմա, երբ Ռոնալդուն վերադարձավ Անգլիա, շահեց միայն ԱՊԼ-ն:
Ինչ վերաբերում է վիճակագրորեն համեմատմանը, անօգուտ է»,-ասել է բելգիացի գոլահարը goal.com-ին: