Սեպտեմբերի 3-ի գիշերը (Երևանի ժամանակով), 2022 թվականի աշխարհի առաջնության հյուսիսամերիկյան ընտրական երրորդ փուլի 1-ին տուրի խաղում Մեքսիկան 2-1 հաշվով հաղթեց Ճամայկայի ընտրանուն։
Հաշիվը բացվեց 50-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ մեքսիկացի հարձակվող Էռնեստո Վեգան: 65-րդ րոպեին ճամայկացի Շամար Նիկոլսոնը հավասարեցրեց հաշիվը: Մեքսիկայի հաղթանակը 89-րդ րոպեին ձևակերպեց փոխարինման մտած Էնրի Մարտինը:
Մեկ այլ խաղում Էլ Սալվադորի հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ թիմի հետ՝ 0-0: Նույն հաշիվը գրանցվեց նաև Պանամա-Կոստա Ռիկա խաղում, իսկ Կանադան և Հունդուրասը փոխանակվեցին մեկակական գնդակներով՝ 1-1։
Մեքսիկան 3 միավորով գլխավորեց խումբը: Նրանց հաջորդում է 6 թիմ՝ 1 միավորով՝ Կանադա, Հոնդուրաս, Պանամա, Էլ Սալվադոր, ԱՄՆ և Կոստա Ռիկա: Ճամայկան 0 միավորով եզրափակում է խումբը:
























































