Տալլինում կայացավ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը, որում Բելգիան 5-2 հաշվով հաղթեց Էստոնիայի հավաքականին:
Բելգիայի հավաքականի կազմում դուբլ ձեւակերպեց Ռոմելու Լուկակուն: Գոլերի հեղինակ դարձան նաև Հանս Վանակենը, Ակսել Վիտսելը և Թոմաս Ֆոկետը: Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Մաթիաս Կայթը եւ Էրիկ Սորգան:
E խմբի մյուս խաղում Չեխիան սեփական հարկի տակ նվազագույն հաղթանակ տարավ Բելառուսի նկատմամբ: Միակ գոլը խփեց Անտոնին Բարակը:
E խումբ․ մրցաշարային աղյուսակ
1․ Բելգիա — 10 միավո
2․ Չեխիա — 7 միավոր
3․ Ուելս — 3
4․ Բելառուս — 3
5․ Էստոնիա — 0
























































