Երեկ կայացան 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի I խմբի չորրորդ տուրի հանդիպումները:
Անգլիայի հավաքականը վստահորեն հաղթեց Հունգարիային Բուդապեշտում: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Աչքի ընկան Ռահիմ Ստերլինգը, Հարի Քեյնը, Հարրի Մագուայրը և Դեկլան Ռայսը։
Լեհաստանը ջախջախեց Ալբանիայի ընտրանուն 4-1 հաշվով, հանդիպման առաջին գնդակը հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու ակտիվում է։
Անդորրան հաղթեց Սան Մարինոյին 2-0 հաշվով և վաստակեց առաջին միավորները:
Մրցաշարային աղյուսակ
1. Անգլիա — 12 միավոր
2. Լեհաստան — 7
3. Հունգարիա — 7
4. Ալբանիա — 6
5. Անդորրա — 3
6. Սան Մարինո — 0
























































