ԱԱ-2022-ի ընտրական փուլում Վրաստանի հավաքականն ընդունել էր Կոսովոյի ընտրանուն ու նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման միակ գոլը խփվեց 18-րդ րոպեին․ ինքնագոլի հեղինակ դարձավ Դավիթ Խոչոլավան։
Վրացիներն այլևս չկարողացան ուղղել սխալն ու խաղն այսպես էլ ավարտվեց։
Կոսովոյի հավաքականն առաջին հաղթանակը տարավ որակավորման փուլում։ Հավաքականը 3 միավոր հավաքեց ու բարձրացավ B խմբի 3-րդ տեղ։ Վրաստանի ընտրանին 1 միավորով 5-րդն է։